Քաղաքականությունը բիզնես է:
Նպատակը՝ իշխանություն և կապիտալ:
ՈՒ այդ նպատակին հասնելու համար ընդունելի են բոլոր միջոցները:
Այդպես է եղել Արարչագործության սկզբից, այդպես էլ
կլինի:
Աստծո և Սատանայի պայքարի բուն էությունը դա էր.
խլել Աստծուց նրա արարչագործության վրա իշխելու և կապիտալի, տվյալ դեպքում մարդկային հոգիների տնօրինումը:
Հիշեք, թե ինչպես Սատանան Աստծուց, կեղտոտ խաբեության միջոցով խլեց և մինչև Քրիստոսի մկրտությունը, 33 թ. տնօրինեց աստվածային կապիտալը:
Հիշեք, թե ինչպիսի զարտուղի ճամփեքով, անգամ ֆեյք որդի աստված ստեղծելու խաբեությամբ, Աստծուն հաջողվեց հետ ստանալ իր ունեցվածքը:
Ինչու՞ եմ սա ասում, հիշեցնում, որովհետև քաղաքականությունը խցանված կոյուղագիծ է, որը պետք է բացել:
Անհնար է սպիտակ ֆրակով ու սպիտակ ձեռնոցներով քաղաքականությամբ զբաղվել և որևէ բանի հույս ունենալ:
Մի վախեցեք կեղտոտվելուց, պարոնայք կուսակցապետեր:
Նպատակին հասնելու համար բոլոր միջոցներն ընդունելի են
Սաշա ԱՍԱՏՐՅԱՆ